...

Թռեք, հետո հոպ ասեք

Թռեք, հետո հոպ ասեք

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է. «Համաձայն Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Ալիևի քառակողմ հանդիպման արդյունքների հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Սա նշանակում է, որ Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որտեղ ապօրինի կերպով ներխուժել էր»:

«ՉԻ». Ապրեք, նստեք, 5: Մենակ թե, մինչև այդպես ոգևորվելը, մի հատ ասեք՝ տեսնենք. իսկ ո՞ր տարածքներից պետք է դուրս գա Ադրբեջանը, եթե սահմանազատում չի եղել, Նիկոլ Փաշինյանն էլ Ալիևին է դիմում, թե ասա, ինչ քարտեզով ենք աշխատելու:

Դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք, թե ձեզ եք հույս տալիս: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը դարձրել եք Ալիևի հետ քննարկման առարկա, նա էլ ասելու է՝ եկեք ճշտենք, այն տարածքները, որտեղ մեր զորքերն են մտել, ձե՞րն են, թե՞ մերն են: 

Վախենալունը սա է, որ սրանք բանակցային գործընթացից կիլոմետրերով հեռու են, չգիտես, թե ինչ կանեն: Ու սա այն դեպքը չի, որ «Հավաստի աղբյուրներով» փորձես կտեր տարածել: Ձեր դիմաց նստածները կտեր ուտող չեն: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ