...

Ճիշտ են անում, որ չեն կահավորում սահմանը

Ճիշտ են անում, որ չեն կահավորում սահմանը

Երեկվանից համացանցը զարմացած ու զայրացած է ԱԱԾ պետի տեղակալի խոստովանությունից, որ առ այսօր սահմանը հսկող զինվորականներն ապահովված չեն տնակներով և ապրելու համար անհրաժեշտ այլ պարագաներով:

Մինչդեռ ամեն ինչ տրամաբանական է: Սահմանի կահավորումը ապօրինի շինարարություն չէ, որ սկզբում սարքես, հետո օրինականացնես:

Գործող իշխանությունն էլ չգիտի, թե որ օրը ինչ է հանձնելու, երբ և որտեղ է վերջանալու հանձնելու գործընթացը: Դրա պատճառով էլ չի շտապում կահավորել սահմանը: Մարդիկ դավաճան չեն, որ կահավորեն, իսկ այնուհետև հանձնեն թշնամուն:

Փոխարենը հասարակությունը սա կարևորի, հասկանա նրբություններն ու դրդապատճառները, զայրանում է, թե ինչու են մեր զինվորները առ այսօր վրաններում քնում: Մի պարզ պատճառով, վրանը այսօր այստեղ է խփված, վաղը կարող է մի 5 կմ այն կողմ խփվել: Թշնամին մեծահոգի է, չի խանգարի վրանի տեղափոխման գործին:

Կարևորը՝ իշխանությունը քամուն չի տալիս հարկատուների փողերը, այն ուղղում է սոցիալական ծրագրերին, օրինակ՝ պատգամավորների ձեռքի ծախսի գումարի ավելացմանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ