էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների զրույցում ասել է. «Անունը չեմ ասի, բայց համաշխարհային աստղեր են առաջիկայում գալու Հայաստան, տարեկան երկուսը կգան»:
«ՉԻ». Կարող եք չասել, գիտենք, մեկը հաստատ Սնուփ Դոգն է լինելու: Ինքը ամեն տարի պարտաճանաչ պատրաստվում է Հայաստան գալ: Պարտաճանաչ փողերը վերցնում է, հետո պարտաճանաչ ներողություն է խնդրում:
Եվ հետո, ինչի՞ ընդամենը երկուսը: Մի 15-20 աստղ բերեք: Տարբեր առիթներով: Շուտով Ղարաբաղյան շարժման, հետո Սումգայիթի ջարդերի հերթական տարելիցն է լինելու, ու այդպես մինչև 44-օրյա պատերազմի ավարտը, որը սկիզբ դրեց ձեր անձնական ինքնիշխանությանը:
Արցախի կորուստն էլ պիտի շուքով նշվի: Մի խոսքով, վարչափայտի տարի հայտարարեք: