...

X-5250 = 0

X-5250 = 0

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ վերադարձվել է առաջին անթույլատրելի նվերը: 

«ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն օրերս X ընկերության կողմից ստացել է «Door» հայկական կոնյակ, որի թույլատրելիության հետ կապված պատգամավորի մոտ կասկած է առաջացել: Պապոյանն այդ նվերի թույլատրելիության հետ կապված դիմել է ԱԺ աշխատակազմի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Սոնա Տեպոյանին՝ խնդրելով այս հարցի շուրջ տրամադրել խորհրդատվություն:

Ներկայացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը համարվել է ոչ թույլատրելի: Խորհրդատվական կարծիք ստանալով՝ Գևորգ Պապոյանը նվերը բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել է նվիրատուին»:

«ՉԻ». Հալալ է: Սա հուժկու հարված է կոռուպցիային և հովանավորչությանը: Ու էլի ինչ-որ մանր-մունր էժանագին բարքերի:

Էժանագին ասացինք, հիշեցինք: Էս ամբողջ պատմությունը, այսինքն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը դիմում է ԱԺ աշխատակազմին, այնտեղ մի ամբողջ հանձնաժողով են ստեղծում, քննարկում նվերի թույլատրելիության աստիճանը, տալիս իրենց եզրակացությունը, Արդարադատության նախարարությունն էլ մի ամբողջ հաղորդագրություն է տարածում, թե տեսեք, ինչ հերոս չինովնիկ ունենք... այ էս ամբողջ պատմությունը մի շիշ կոնյակի շուրջ է, որն արժե... 5250 դրամ:

Դե հա, էդ ո՞ր ժամանակակից չինովնիկը կհանդուրժի նման էժանագին նվերը: Ձեռ ե՞ք առնում, ա´յ X ընկերություն: Էժանության էս ի՞նչ նշաձող եք սահմանել: Պապոյանը դրանից է նեղացել, թե ինձ ինչի՞ տեղ եք դրել, նման կոնյակ եք նվիրում, դրա համար էլ մի կես միլիոն դրամանոց շուխուր է գցել:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   299 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ