...

Գնդակի պես տշում են

Գնդակի պես տշում են

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ասել է.

«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Եթե մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ: Սա Ռուսաստանի դեմ չէ, կամ Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է»:

«ՉԻ». Օրինակ՝ ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում Չինաստանի կամ Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է ԱՄՆ-ի տարածքային ամբողջականությունը: 

Կամ Մեծ Բրիտանիայի, որը կասկածի տակ է դնում Արգենտինայի տարածքային ամբողջականությունը: 

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մինչև 2020-ը չեք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մինչև այդ ոչ մի թիզ էիք ասում, հայտարարում, որ Արցախի հարցը լուծված է, գնում, Աղդամում նուռ էիք ուտում, Փաշինյանն էլ Խորենացի փողոցում ճվճվում էր, թե Լավրովի պլանն ընդունողը դավաճան է: 

Հիմա հերիք չէ՝ Արցախը վարի տվեցին, մի հատ էլ մեզ բացատրում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու նրբությունները: Պրոֆեսոր են դարձել: 

Գնացել, գերտերությունների ոտքերի տակ են ընկել, ով հասնում, տշում է, ասում են՝ Հայաստանի համար է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ