...

Դեռ տաք են

Դեռ տաք են

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Նախկին նախագահները հանձնել են ԼՂ-ն, որ այստեղ 100 հազար և ավելի ցուցարար ունենան իշխանազավթման համար»:

«ՉԻ». Հաստատ: Այդ տրամաբանությամբ այս իշխանություններն էլ Ղարաբաղյան պատերազմում պարտվել են, որ Լաչինի միջանցքը տան Ադրբեջանին, որ նախկին նախարարները չկարողանան այնտեղից ցուցարար բերել:

Ու նախկինները, տեսնելով, որ չեն կարողանում ցուցարար բերել, իշխանություն զավթել, հանձնել են Արցախը:

Այս իշխանությունները հիմա լեզվի տակ ոսկոր չունեն, ինչ ուզեն, կասեն, ցանկացած զառանցանք, որովհետև իշխանություն են:

Այնքան հետաքրքիր է, թե ինչ են ասելու և իրենց ասածների տակից ոնց են դուրս գալու, երբ դադարեն իշխանություն լինել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ