...

Վարդան Ղուկասյանի երազը

Վարդան Ղուկասյանի երազը

Ինքը մահացել է: Գաբրիել հրեշտակապետը և Լյուցիֆերը քննարկում են, թե ով է ստանձնելու նրա ապագայի հանդեպ պատասխանատվությունը:

«Թալանել ա՞, իհարկե թալանել ա: Էդ մենակ ես չեմ ասում՝ կարաս զանգես Աջապահյանից մինչև Փաշինյան: Նույն բանն են ասելու: Դավաճանել ա՞, իհարկե դավաճանել ա: Չես հավատում, կարաս զանգես Սերժից մինչև Ռոբերտ: Մարդկանց հանիրավի մեղադրելա՞, իհարկե մեղադրել ա: Չես հավատում, վայթմ Պապ թագավորը քո մոտ ա, կանչի հարցրա: Ուրիշի ունեցվածքի վրա աչք դրել ա՞, իհարկե դրել ա: Չե՞ս հավատում, զանգի Բալասանյանին հարցրա»,- ասում է Լյուցիֆերը:

«Լյուցիֆեր, էն առաջին փաստարկներդ կճշտեմ, բայց վերջինը ոնց որ սխալ տեղեկացված ես: Հակառակն է եղել: Բալասանյանն է աչք դրել Վարդանի ունեցվածքի վրա: Չգիտեմ, ես էլ ունեմ իմ փաստարկները: Եկեղեցի կառուցել է, Վարդան Մամիկոնյանի սրբադասությունը կասկածի տակ չի դրել, կատուներին դեմ է»,- պատասխանում է Գաբրիել հրեշտակապետը:

«Չէ, սա արդեն շատ ընդգրկուն թեմա յա, մենակ Վարդանիկի հարցը չի: Եթե հետևենք քո տրամաբանությանը, Հայաստանից եկող, մինչև 2018 թվականը իշխանության մեջ եղածները, պետք է ընտրություն չանցնեն: Բոլորն էլ քո նշած չափորոշիչները բավարարում են, միանգամից պետք ա քո մոտ ընկնեն»:

«Լյուցիֆեր, միլիոն տարի է իրար հետ աշխատում ենք, այդպես էլ չկարողացար հումորս ըմբռնել: Ի՞նչ Վարդանիկ, ի՞նչ Վարդանիկի շեֆեր, դրանք բոլորն էլ քո հաճախորդներն են: Հայաստան պրակտիկա էիր ուղարկել, ես ինչո՞ւ պետք է նրանց տեղավորեմ: Դու ես իրենց ուսուցիչը, դու էլ հոգ տար իրենց համար»:

Արթնանում է Փաշինյանի թոփ-թազա կառուցած քրեակատարողական հիմնարկի միջանցքում: Բանտապահները որոշում են, թե որ խուց ուղարկեն՝ ղումարբազների թե մուտիլովշիկների:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ