...

Վիեննայի անտառի հեքիաթները

Վիեննայի անտառի հեքիաթները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել իր գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունը 4 օրով Վիեննա գործուղելու մասին։ Ընդ որում, հրավիրող կողմը հոգում է պատվիրակության ծախսերը, բայց միայն 6 հոգունը, միայն գիշերակացը, և միայն մի գիշերվա համար։ Մնացածը, ինքներդ էլ հասկանում եք, վճարում են ՀՀ հպարտ քաղաքացիները։

Թե ինչու է պատվիրակությունը Հայաստան վերադառնալու միայն անհայտ միջոցառման ավարտից երկու օր անց՝ մնում է անհայտ, բայց հանկարծ ուրիշ բաներ չմտածեք։ Այնպես չէ, որ պատվիրակությունը կազմված է «հինգ աղջիկ, հինգ տղա» սկզբունքով, պատվիրակության կազմում իգական սեռի ընդամենը 3 ներկայացուցիչ կա։ Հարց է ծագում՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ վերջ դրվի այս գենդերային խտրականությանը, և Ալենչոյի ղեկավարած պատվիրակությունները կազմավորվեն պարիտետային սկզբունքով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ