Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Սովորաբար ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձագ։
Մեր ֆերմերներներից մեկի մայրիկ ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել»:
«ՉԻ». Բա ինչի՞ եք մենակ մայրիկ ոչխարի մասին գրել: Հայրիկ ոչխարի մասին էլ գրեիք, ի վերջո, ինքն էլ է մասնակցություն ունեցել 4 գառնուկ ունենալու գործում: Սա ի՞նչ խտրականություն է:
Քանի որ էկոնոմիկայի նախարարը հիմա բան ու գործ չունի, ստիպված անդրադառնում է երկրում տարատեսակ ոչխարների ընտանեկան գործերին, հատուկ իր համար հայտնենք, որ էս երկու օրը Ախուրյանի գյուղերից մեկում մայրիկ խոզը 14 խոզուկ է ունեցել: Սրա մասին պետական պաշտոնյաներից ոչ մեկը դեռ ստատուս չի գրել, թող շտապի ավետել: Մինիմում 500 լայքանոց լուր է:
Շատ է ուզում, ճագարների մասով էլ հուսադրող լուրեր ունենք: Մի հատ մայրիկ ճագար կա, մի ծնել է, որ ծնում է: Խզարում, թողնում է: