...

Խաղաղության խաչմերուկը և «Վստրեչի մոստը»

Խաղաղության խաչմերուկը և «Վստրեչի մոստը»

«Չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածքում իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան և այստեղ բնակություն հաստատեն», հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սա հենց այն է, ինչին տարիներ շարունակ ձգտում էին Ադրբեջանի իշխանությունները՝ հավասարության նշան դնել ԼՂՀ-ում ապրող հայերի և, օրինակ, խորհրդային տարիներին ՀԽՍՀ Կապանի կամ Վարդենիսի շրջաններում ապրած ադրբեջանցիների իրավունքների միջև։ Ադրբեջանն էր, չէ՞, ասում՝ եթե Ղարաբաղում պիտի հայեր ապրեն՝ ուրեմն «Զանգեզուրում ու Բասարգեչարում» էլ պիտի ադրբեջանցիներ ապրեն, եթե չէ՝ չէ։ Հիմա Ալեն Սիմոնյանը նույն բանն է ասում՝ եթե ուզում ենք, որ «ինչ-որ ժամանակ անց» հայերը վերադառնան Արցախ (ինքը, բնականաբար, Արցախի փոխարեն ասում է «Ադրբեջանի տարածքում իրենց տները»), ուրեմն պիտի համաձայնվենք, որ ադրբեջանցիներն էլ վերադառնան Հայաստան։ Բա իհարկե, հիշո՞ւմ եք՝ խորհրդային տարիներին Երևանում Բաքվի փողոց կար, փողոցին կից կամրջին էլ մինչև հիմա «Վստրեչի մոստ» են ասում, որովհետև երբ ադրբեջանցիները գնացքով գալիս էին Երևան առևտուր անելու՝ հենց այդ հատվածում էլ տեղի էր ունենում «եղբայրական ժողովուրդների հանդիպումը»։

Բայց թող որևէ մեկը չհամարձակվի Ալեն Սիմոնյանին մեղադրել ադրբեջանական քարոզչական թեզերը տարածելու մեջ։ Թքեց՝ թքեց։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   380 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ