...

Խորհրդարանական խփոցի-պպզոցի

Խորհրդարանական խփոցի-պպզոցի

Ծանոթացեք. սա կադր է այսօրվա խորհրդարանի նիստից: Չէ, առանձնապես բան չի եղել: Սովորական, ստանդարտ իրավիճակ է. Աննա Մկրտչյանը բան է ասել, Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին կոչ է արել նրան հեռացնել դահլիճից, Աննան դուրս չի եկել, դեպքի վայր են ժամանել տասնյակ զինվորականներ, քաշքշոց, հարայ-հրոց...

Այս հատվածը մենք պահելու ենք, որ նորից չգրենք: Պարբերաբար սա նորից կհրապարակենք, քանի որ խորհրդարանում օրումեջ այս տեսարանն է լինելու:

Մենակ մի պահ եղավ, երբ նիստերի դահլիճում զինվորական համազգեստով մարդիկ ավելի շատ էին, քան պատգամավորները, մտածեցինք՝ ֆսյո, ռազմական խունտան վերցրեց իշխանությունը: Բայց չէ, լավ պրծանք: 

Ամենահետաքրքիրն այն է, որ անվտանգության աշխատակիցները, ոստիկանները, սպեցնազն այնքան էին խառնված լցվել նիստերի դահլիճ, որ մարդ չէր մնացել՝ լրագրողներին արգելեր օթյակներից նկարահանել խորհրդարանի այս տուրուդմփոցը: Մեր միակ քյարը սա մնաց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ