...

Խուսափելով ընտանեկան բռնությունից

Խուսափելով ընտանեկան բռնությունից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ նախատոնական պարգևավճարներ կստանան ինչպես պատգամավորները, այնպես էլ ԱԺ աշխատակազմը։

«ՉԻ»․ Ալեն Սիմոնյանն, իհարկե, նման որոշում է ընդունել ամենևին էլ ոչ շահադիտական նկատառումներով։ Ամենայն հավանականությամբ՝ նա այդ քայլին գնացել է ընտանեկան բռնությունից խուսափելու նպատակով։

Բանն այն է, որ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ Ալեն Սիմոնյանի դոլարային բանկային հաշվին եղել է ընդամենը 27 դոլար։ Ոչ թե 27 հազար, այլ հենց 27։ Այնպես որ՝ տանեցիները հանգիստ կարող էին մեղադրել նրան, որ հունական կղզիներում քամուն է տվել ընտանեկան բյուջեն, և որպես պատիժ՝ ընտանեկան բռնության ենթարկել։ Ընտանեկան բռնության պատճառ կարող էր դառնալ նաև այն, որ Ալեն Սիմոնյանի տիկնոջ դոլարային հաշվին մոտ 70 անգամ ավելի շատ գումար կա, դրամային հաշվին՝ մոտ 5 անգամ ավելի շատ, և ԱԺ հարգարժան նախագահին այլ բան չէր մնում, քան սեփական որոշմամբ ինքն իրեն պարգևատրելը և դրանով իսկ ընտանեկան բյուջեի հավասարակշռությունը վերականգնելը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ