...

Խրամատներ՝ խորհրդարանի համար

Խրամատներ՝ խորհրդարանի համար

Իշխանությունները Ազգային Ժողովի պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում:

«ՉԻ». Իսկ կար ժամանակ, երբ նույն իշխանությունները ԱԺ դարպասներն էին բացում, որպեսզի ժողովուրդը զբոսնի խորհրդարանի տարածքում: Ասում էին. դե, մենք ժողովրդի ընտրյալներն ենք, խորհրդարանն էլ է ժողովրդինը, ինչի՞ պիտի փակ լինեն դարպասները: Մենք հո նախկին թալանչի իշխանությունների պես չե՞նք:

Տվին անցան նախկիններին. փշալար են անցկացնում, ի՞նչ իմանաս, կարող է շուտով խորհրդարանի երկայնքով խրամատներ փորեն, բլինդաժներով-բանով, մեկումեջ էլ բունկերներ սարքեն: Երևի հիասթափվել են ժողովրդից, կամ՝ այնքան էլ չեն վստահում:

Մի խոսքով, խորհրդարանի տարածքը Հայաստան է ու վերջ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ