...

Յա, Ալե՞ն

Յա, Ալե՞ն

«Հակառակորդը վատն է, թշնամին ամեն րոպե կարող է և փորձում է ու փորձելու է մեզ վրա հարձակվել, քանի դեռ մենք չենք ուժեղացել»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ասվածի իմաստը մեկնաբանելն անիմաստ է։ Տվյալ դեպքում՝ ինքնին կարևոր է այն փաստը, որ Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան է ասել, այսինքն՝ ասելու ունակություն ունի, կամ, այլ կերպ ասած, ասուն է։ Ի հակադրություն գրեթե համընդհանուր տարածում ստացած կարծիքի։ 

Ինչ վերաբերում է «հակառակորդը վատն է» արտահայտությանը, ապա Ալեն Սիմոնյանը, իհարկե, ռիսկի է դիմել․ բա Նիկոլը չի՞ նեղանա, որ իր բարեկիրթ հարևանին փիս-փիս բաներ են ասում։ Համ էլ՝ նա փաստորեն ուղղակի հակադրվում է շեֆին։ Նիկոլն ասում է «եթե փորձենք ուժեղանալ՝ թշնամին դա կընկալի որպես սպառնալիք ու կհարձակվի», ինքն ասում է «քանի դեռ չենք ուժեղացել՝ թշնամին հա էլ կհարձակվի»։ Հը՞, էս չլինի՞ Ալեն Ռոբերտովիչը պալատական դավադրություն է ծրագրում։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ