...

10 հազար դրամանոց «դրական ազդակ»

10 հազար դրամանոց «դրական ազդակ»

Բանից պարզվում է՝ քաղավիացիայի կոմիտեն որոշել է Երևան-Ստամբուլ չվերթների ուղևորներին երեք տարով ազատել 10 հազար դրամ «օդի հարկից»։ Այսինքն՝ Ստամբուլ թռչող ՀՀ քաղաքացիներին ավելի քիչ են թալանում, քան, ասենք, Փարիզ, Դուբայ կամ Մոսկվա թռչողներին։

Ցանկացած նորմալ երկրում, որտեղ նման կարգի որոշումներ են ընդունվում, անմիջապես հարց է առաջանում՝ դա խելամի՞տ որոշում էր, թե՞ ոչ այնքան։ Հայաստանում, բարեբախտաբար, նման հարց չի ծագում։ Եթե որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարելի է չկասկածել․ դա ախմախ որոշում է։ Փոխարենը մեզանում այլ հարց է առաջանում՝ դա տնտեսակա՞ն կոռուպցիայի դրսևորում է, թե՞ քաղաքական։ Պարզ ասած՝ նման որոշման պատճառն այն է, որ Երևան-Ստամբուլ չվերթներն իրականացնում է Գռզոյի հետ «ընդհանրապես որևէ կապ չունեցող» ընկերությո՞ւնը, թե՞ դա Թուրքիայի հետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությունների շրջանակներում է։ Չնայած՝ այս դեպքում առավել հավանական է «և, և» տարբերակը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1452 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ