Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է. «44-օրյա պատերազմում մեր բանակն ունեցել է 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»:
«ՉԻ». Մի խոսքով, ժողովուրդն էր մեղավոր, որ պարտվեցինք: Մինչև հիմա մեղավոր էին բոլոր հնարավոր և անհնար նախկինները, գեներալները, ռուսները, միջազգային հանրությունը, էս վերջերս պարզվեց, որ նաև ինչ-որ 5-րդ շարասյունն էր մեղավոր, հիմա նաև ժողովրդին մեղավոր հանեցին:
Այ, եթե ժողովուրդը չլիներ, պատերազմում կհաղթեինք, գյոռբագյոռ կանեինք:
Որ ուզում եք իմանալ, էդ ժողովուրդը 6-րդ շարասյունն է: Էս իշխանություններին շատ է վնաս տալիս: Բիրիքով պետք է հավաքել, տանել Հաագայի դատարանով դատել՝ ազգովի դասալքության համար:
Էս վերջերս Կարպիս Փաշոյանն էր գրել, թե «արդեն ես էլ եմ համոզվում, որ, կարծես թե, գիտակցված դավաճանության հետ գործ ունենք»: Մի մասն էլ հակադարձել էր, թե ոնց որ թե անմեղսունակ են, լրիվ իրականությունից կտրված: Մենք չգիտենք, թե որն է ճիշտ, բայց մի անգամ Նիկոլ Փաշինյանն էր Սոչիում ասել, թե պետք է գժի տեղ դնել: Կարող է, էդ գծի մեջ էլ շարունակում են մնալ: