...

Ա լյա մաչո

Ա լյա մաչո

Ինչպես նախորդ երկու տարում, այնպես էլ այս անգամ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մատուցած հայրապետական պատարագին ներկա չեն եղել Հայաստանի վարչապետն ու նախագահը: Ներկա է եղել միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որն այն հարցին, թե արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ հենց Վեհափառ Հայրապետն է մատուցում պատարագը, և եկեղեցի-պետություն հարաբերություններում տարաձայնություններ կան, ասել է. «Ես չեմ որևէ մեկի տարաձայնությունների դատավորը, ես կարող եմ ասել, որ որպես Սուրբ Ծննդյան օրվա առիթ, ինչպես միշտ, հույս ունեմ, որ ավելի կհամախմբվենք, կվերանայենք մեր գործերն ու կքննենք ինքներս մեզ, որպեսզի ավելի լավը գործես, ոչ թե ընդդեմ»:

«ՉԻ». Բայց ասեք, թե ինչ ազգային համախմբում է, էն էլ ազգային: Երևի տարածաշրջանի ամենապառակտունակ երկիրն ենք դարձել: 

Վարչապետն ու նախագահը չեն մասնակցել Կաթողիկոսի մատուցած պատարագին ու Էդմոն Մարուքյանը պատճառների մասին չի խոսում, մենք հո գիտե՞նք, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Նիկոլ Փաշինյանն այսպիսով Կաթողիկոսից մուռ է հանում: Դե որ աշնանը համահայկական հավաքին Կաթողիկոսը հրաժարվեց մասնակցել՝ Արամ Առաջինի հետ միասին, առիթը եկել է, վարչապետն էլ նույն ձևով է պատասխանում: Այսքանը: Ամեն մեկը իր դիրքերի մեջ անսասան է, տղայական ինչ-որ հեռակա կռիվ են տալիս:

Մեկը չկա, ասի՝ լավ, այս ծանր վիճակում հարաբերություններ պարզելու, իրար կսմթելու ժամանակը չի, մի հատ քայլ անի, համախմբվելու ուղղությամբ մի բան անի, իր ամբիցիաները մի քիչ մի կողմ թողնի... չէ, ո՞նց կլինի: Ու Նիկոլ Փաշինյանը դա անելու լավ առիթ ուներ, բայց դե, ա լյա մաչո է խաղում:

Այսպես ազգային համախմբման մասին 5 հոգով 6 երգ են երգում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   911 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ