...

Էրնեկ չէ՞ր ինքն է՛լ կուսակրոն լիներ

Էրնեկ չէ՞ր ինքն է՛լ կուսակրոն լիներ

«Ես կուսակրոնությանը դեմ եմ, իսկ Կտրիճի հեռանալուն՝ կողմ», հայտարարել է Կարապետ Ռուբինյանը՝ նշելով նաև, որ «Արցախը ծախողից, ռազմական հանցագործից մեդալ ստանալն է Կտրիճի արդարությունը», իսկ Բարձրագույն հոգևոր խորհուրդը համալրելու համար «պետք է շտապ եպիսկոպոս ձեռնադրել ուխտը չխախտած, բանիմաց, ժուժկալ, ցանկալի է՝ բազմազավակ քահանաներին»։

«ՉԻ»․ Իսկ մենք չգիտեինք, որ կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանից մեդալ է ստացել․․․ Բայց բազմազավակ քահանաներին շտապ եպիսկոպոս ձեռնադրելու գաղափարը լավն է։ Ավելին՝ գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ կարելի է կանխատեսել, թե առաջին հերթին ինչով կզբաղվեն քահանաները, եթե Կարապետ Ռուբինյանի առաջարկն ընդունվի, ու եպիսկոպոս ձեռնադրվելու հիմնական չափորոշիչ սահմանվի զավակների թիվը։ 

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ կուսակրոնությանը դեմ լինելու դիրքորոշմանը, ապա երևի ավելի ճիշտ կլինի, եթե կուսակրոնությունը պարտադիր լինի ոչ թե բարձրաստիճան հոգևորականների, այլ նման արժեհամակարգ ունեցողների և բարձրաստիճան ՔՊ-ականների համար։ Գոնե վստահ կլինենք, որ դրանց «սորտը կկտրվի»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ