...

Ահա թե ինչու հանեցին Արշակ Կարապետյանին

Ահա թե ինչու հանեցին Արշակ Կարապետյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը, ասել է. «Ինձ չէր գոհացնում Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունը. Պապիկյանն այդ հարցում իրեն ազատ կզգա»:

«ՉԻ». Բայց ասեք՝ ինչքան լավ մարդ էր Գալուստ Սահակյանը: Դոբրիի մեջ ձյաձյա էր: Հումորով, միշտ հասանելի լրագրողների համար, նույնիսկ իր թևավոր, հռչակավոր մտքերի մեջ չարություն չկար, անկեղծ, սրտից բխող «լյապեր» էին: Իսկ մենք նրան անուն էինք կպցնում, բաներ-մաներ գրում:

Հիմա մեր սիրտը Գալուստ Սահակյան է ուզում: Թե չէ ամեն օր Հովիկ Աղազարյանի մտքերը կարդալուն ոչ մի սիրտ չի դիմանա: Վիձիծե լի, մարդը հերիք չէ՝ տեղյակ էր Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունից, մի հատ էլ դա իրեն չէր դզում: Այդպես էլ եղել է, գնացել է Փաշինյանի մոտ, ասել՝ վարչապետ ջան, ինձ հեչ չի գոհացնում Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունը: Արի դու Պապիկյանին նշանակի, այ սենց տղա է: 

Դե, խեղճ Նիկոլն ինչ պիտի ասեր. ստիպված լսել է ժողովրդի ձայնը:  

Արա, բայց Գալուստն ինչ կարգին մարդ էր:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   921 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ