...

Անգործության գինը

Անգործության գինը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Հարությունյանը:

«ՉԻ». Ընդհանրապես, կառավարության աշխատակազմի ղեկավարը պետք է օժտված լինի կազմակերպչական բարձր ունակություններով, շատ լավ տիրապետի պետական համակարգի ներքին խոհանոցին, վարչապետի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ հարցեր լուծի:

Արայիկ Հարությունյանը գրեթե 2,5 տարի եղել է կրթության և գիտության նախարարը: Այսինքն՝ իրեն վստահվել էր ամենակարևոր և պատասխանատու ոլորտներից մեկը: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե 2,5 տարում ինչ է արել: Ի՞նչ արդյունքների է հասել: Ոլո՞րտն է բարեփոխել, համակա՞րգն է մաքրել դիլետանտներից, բուհերի արդյունավետությո՞ւնն է բարձրացրել, երիտասարդ կադրերի՞ն է տեղ տվել... մի բան, որ ասես, հա, էս մարդը աշխատել է, արել է:

Զրո: Արայիկ Հարությունյանը սկզբում ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարներից էր, բայց երկու տարի անց ամենացածրերից մեկը իրենն էր: Որովհետև իսպառ տապալել էր գործը: Այսինքն՝ ընդհանրապես չի աշխատել: Մի երկու հատ գովազդային այց կատարեց դպրոցներ, ու վերջ:

 Ինչ-որ տեղ զարմանալի չէր, որ Արայիկ Հարությունյանը 2020-ի նոյեմբերին ազատվեց աշխատանքից: Բնական է, որ եթե մարդը չի աշխատում, պիտի հանեին: Բայց եթե նրան նշանակում են կառավարության աշխատակազմի ղեկավար, ապա ունենալու ենք անգործունյաների կառավարություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ