...

Աննա Հակոբյանի երազը


Վարչապետի կեցավայրը վերածվել է գժանոցի։ ԱԱԾ-ն բակում խնամքով իրար վրա է շարում պահածոների դատարկ տուփերը, որովհետև Նիկոլի խելքին փչել է հիմա էլ «ռագատկա» կրակել սովորել ու դրան նվիրված ֆեստիվառ կազմակերպել, իսկ մինչ այդ տունը լցվել է ինչ-որ ջահել-ջուհուլներով, որոնք տարբեր երաժշտական գործիքներով կարգին ղալմաղալ են սարքել, Նիկոլն էլ, էքստազի մեջ ընկած, բուրդ չփխելու երկու ճիպոտ է գտել ու հարձակվել հարվածային գործիքների վրա․․․ Մի խոսքով՝ ահավոր աղմուկ է, ու ինքը չի կարողանում կենտրոնանալ և իր հերթական չինարեն տեսահոլովակը նկարել։ Արդեն չորրորդ անգամ է կրկնում՝ «նի ծյա Աննա ծյո-ծյա, իմ-քայլ-լյաո, իմ-փայ-սյաո․․․», ու ամեն անգամ Նիկոլի սենյակի ղալմաղալը խանգարում է։ 

Ի վերջո նյարդերը չեն դիմանում․ գրտնակն առնում է ու վճռականորեն բացում ամուսնու սենյակի դուռը։ Ջահելներն անմիջապես գործիքները հավաքում են ու չքվում։ «Ի՞նչ ա պատահել, Աննա, ինչի՞ ես ջղայնացել, հարցնում է Նիկոլը, չլսեցի՞ր ինչքան լավ էի կատարում ուդառնիկի գործը, հեսա կատարողականս լրացնեմ՝ իմ համար 12 միլիոն դրամ պարգևավճար դուրս գրեմ․․․ Էն Ալենն էլ ինքը իրա մասին մուլտիկ ա նկարել և ուղարկել ինձ, մի 10-12 միլիոն էլ իրեն կպարգևատրեմ, որովհետև լավ էլ անկեղծ ինքնակենսագրական մուլտիկ ա՝ ծնվեցի, ճաշիկ կերա, մեծացա, քայլեցի, դարձա ԱԺ նախագահ։ Ու ընդհանրապես՝ մի՛ խանգարի, տեսնում ես՝ պարգևավճարների ցուցակ եմ կազմում, եթե չխանգարես՝ մի 12 միլիոն էլ քեզ կպարգևատրեմ չխանգարելու համար»։ Ինքը միանգամից փափկում է․ «հա, բան չեմ ասում, ուղղակի հազար կարևոր հարց կա․․․ դիմացը Տրնդեզ ա, Վալենտինի օր ա, մի կարգին շորիկ չունեմ հագնելու․․․ գոնե էն Զատիկի օրվա գլխարկից լիներ, բայց՝ կարմիր, խաչի տեղ էլ՝ ադամանդի քարերով սրտիկ․․․»։ Նիկոլը բարկանում է․ «հազար անգամ ասել եմ՝ շոր չունենալը քո գլխում ա։ Գլխումդ միտք չի՞ ծնվում՝ գնաս որևէ հագուստի խանութ ու հայտարարես, որ էդ խանութը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք ա։ Ամեն ինչ պիտի սովորացնե՞մ»։

Ինքը ուրախ-ուրախ դուրս է վազում, պահածոների դատարկ տուփերի վրա չարչարվող գեներալներից մեկին կարգադրում մեքենան մոտեցնել, ապա, ինչ-որ բան հիշելով, նորից մտնում տուն․ «հա, մի բան էլ հարցնեմ․․․ էն որ քո մեքենայի համարը փոխել ես, դրոշի կողքը գրել «1», կլինի՞ իմի համարը ոչ թե «2» լինի, այլ «1+1»։ Հա, մեկ էլ՝ էդ որ բոլորիս համար պարգևավճարներ ես գրում, բա թոշակառուների՞ն ինչքան ես տալու»։ «Եթե չինարեն ասեմ՝ նի-հու-յաո», ծիծաղում է Նիկոլը, «բա գիտես մենակ դու ես չինարեն սովորո՞ւմ»։

Արթնանում է բարձր տրամադրությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   33 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ