...

Անվստահություն է հայտնել

Անվստահություն է հայտնել

Կառավարության նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրել են, թե ինչո՞ւ է իր զավակներից մեկը որոշել կրթություն ստանալ արտասահմանում: «Իմ երեխաները, ինչպես ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են՝ որոշելու՝ որտեղ կրթությունը շարունակել»:

«ՉԻ». Իհարկե, ազատ են որոշել: Բայց դա նշանակում է, որ կրթության նախարարի զավակը այնքան էլ չի վստահում այն համակարգին, որը ղեկավարում է իր մայրը: Կարելի է ասել՝ կրթության նախարարի երեխան անվստահություն է հայտնել կրթության ոլորտին:

Դժվար է հավատալ, որ Samsung ընկերության ղեկավարի զավակը iPhone հեռախոսից օգտվի, Mercedes ընկերության տնօրենի երեխան BMW քշի: Որովհետև դա կդիտվի որպես այդ ընկերությունների հակագովազդ: 

Ինչ խոսք, լավ օրինակ եք ցույց տալիս մեր երեխաներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ