...

Արայիկ Հարությունյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները ԼՂՀ բնակիչներին օգնելու ծրագրեր կիրականացնեն նաև 2022 թվականի առաջին եռամսյակում՝ շարունակելով մնալ Արցախի սոցիալական ապահովության հիմնական երաշխավորը։ Նա մանրամասնել է, որ խոսքը 68 հազար դրամի չափով վճարումների մասին է, որոնք տրվել են 4 ամսվա ընթացքում։ Օգնություն է ցուցաբերվել Արցախի այն մեծահասակներին ու անչափահասներին, որոնց բնակավայրերը պատերազմի արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ են անցել, ինչպես նաև այն անձանց, որոնց տներն ու բնակարանները վնասվել են ռմբակոծությունների հետևանքով, որոնք ֆիզիկական և հոգեկան վնասվածքներ են ստացել:

Հումանիստ է Հայաստանի կառավարությունը: Ափսոս, որ նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները տրամագծորեն հակառակ քարոզչությունն են անում։ Բանն այն է, որ նախարարի այս հայտարարությանը ժամերի կտրվածքով նախորդել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող կայքի հրապարակումը, որով Փաշինյանենք պատասխանել են Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությանն այն մասով, որով առաջարկվում էր օգնության դեպքում հաշվի նստել արցախահայության կամքի հետ կամ չխանգարել։ Հակադարձումը մեջբերենք․ «Արցախի չճանաչված հանրապետության նախագահին մեկ հարց, ո՞վ եք դուք առանց մեզ և մեր զինվորի, առանց մեր աշխատող քաղաքացիների վճարած հարկերի», կամ «ՀՀ-ում այսօր իշխանությունը քաղաքացիների աշխատավարձերը չի կարողանում բարձրացնել միայն այն պարզ պատճառով, որ ստիպված է Արցախում «պորտաբույծերի» մի ամբողջ բանակի աշխատավարձ վճարել»։ Այս մեջբերումներից կարելի է համաձայնել միայն նախագահ Հարությունյանին ուղղված առաջին հարցադրման հետ՝ «ո՞վ եք դուք առանց մեզ»։ Իսկապես։ Ամեն ինչ, բայց ոչ նախագահ։ Մնացածի մասով թող իրենք իրենց ներսում կողմնորոշվեն՝ հումանիզմ խաղալ ու հիմնական երաշխավոր հանդիսանա՞լ, թե՞ ասել «ողջ ճշմարտությունը» «պորտաբույծների» մասին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1648 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ