...

Արցախը կողմնորշվել է․ ռուսները անժամկետ պետք է մնան Արցախում

Արցախը կողմնորշվել է․ ռուսները անժամկետ պետք է մնան Արցախում

«Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է: Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից».- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր տեսաուղերձում։ 

Այս ողջ պարբերության մեջ ամենակարևոր բառը երևի այդուհանդերձն է։ Արցախի նախագահն օբյեկտիվորեն  մատնանշում է բոլոր խնդիրները՝ կապված ն ՌԴ խաղապահ ուժերի առաքելության հետ, բայց մյուս կողմից էլ բաց տեքստով հայտարարում է, թե այստեղ ռուսական խաղաղապահներն են, որոնք գոնե փխրուն, բայց կայուն վիճակ են ստեղծում։ Ի դեպ՝ Արցախի  նախագահն ահագին քաջություն է ցուցաբերել՝ հայտարարելով, թե պետք է Արցախում ապահովվել ռուսների անժամկետ առկայությունը։ Վերջին օրերին հատկապես, հակառուսական սրված տրամադրությունների ֆոնին ահագին դժվար է նման հստակությամբ կողմնորոշում հայտնել։ Այդուհանդերձ Արայիկ Հարությունյանը չի ընկրկել՝ հստակ դիրքորոշում է հայտնել այն իրավիճակում, երբ շատերը կոնյուկտուրային շահերից ելնելով կամ թաքցնում են իրենց իրական մտորումները, կամ շանտաժ են անում, կամ էլ՝ զոնդաժ։  Անկախ նրանից համաձայնեք, թե՞ ոչ՝ Արցախի նախագահը հստակ ներկայացնում է իր ու արցախցիների ընտրությունը։ Այն ՌԴ խաղաղապահների օգտին է։ Եվ սա առավել քան բնական է։

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ