...

Աստղերը հուշում են. Դդում

Աստղերը հուշում են. Դդում

Դդում. Կենդանակերպի նշանը` Արայիկ Հարությունյան

Այս համաստեղության տակ ծլածների համար շաբաթը լիառատ է լինելու:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ժամանակն է ռուսական կասկածելի ծագում ունեցող «Գնդլիկ բոքոնիկը» փոխել 21-րդ դարին համահունչ «Գնդլիկ դդումիկով»: 

Երեքշաբթի օրը կողջունեք Թրամպի գործողությունները Վենեսուելայի դեմ՝ նշելով, որ սկսվում է բանանային պետությունները դդմային պետությունների վերածելու դարաշրջանը:

Չորեքշաբթի օրը կառաջարկեք արևմտյան արժեքները տարածելու համար Հելլոուինը դարձնել պետական տոն:

Հինգշաբթի օրը կգրեք, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել դդմի կորիզի առաջին խմբաքանակը՝ արդեն չրթած վիճակում:

Ուրբաթ օրը հարմար է օրենսդրական նախաձեռնության համար, որով Արագածյան դաշտավայրում կարգելվի սեխ-ձմերուկ աճեցնելը, քանի որ դդումն այլընտրածք չունի: 

Շաբաթ-կիրակի օրերին ստեղծեք Инфотыква24 տելեգրամյան ալիքը, որտեղ պարբերաբար կտեղեկացնեք ձեր աճի ու հասունության ցուցանիշների մասին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   80 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ