...

Արոնյանը գնաց, բայց Սերժը մնաց

Արոնյանը գնաց, բայց Սերժը մնաց

Հնդկաստանում քիչ առաջ ավարտվեց Շախմատի օլիմպիադան: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային ու երկրորդ տեղը գրավեց: Այսինքն՝ 1-ին տեղը կիսեց Ուզբեկստանի հետ, բայց քանի որ ուզբեկները երբեք չեմպիոն չէին եղել, իսկ մերոնք այդ կոչումից երեք հատ ունեն, որոշեցին էս անգամ էլ իրենց չեմպիոնի տիտղոսը տան:

Ֆանտաստիկ արդյունք է: Էս նեղ մաջալին իսկական նվեր արեցին մեր շախմատիստները: Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան. չեմպիոնին հավասար փոխչեմպիոններ: Այնքան ուժեղ թիմ էր, որ Լևոն Արոնյանի պակասը չզգացվեց: Մանավանդ Գաբրիել Սարգսյանը. առաջին խաղատախտակի վրա փոխարինեց Լևոնին ու չէր նայում՝ դիմացն ով է նստած, հերթով նոկաուտ էր անում, վերջինն էլ Շիրովին կրեց:

Բայց եթե Արոնյանը գնացել է, իսկ մերոնք էլի հաղթում են, ուրեմն, մեր շախմատիստների այս հաղթանակի համար եկեք շնորհավորենք շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին: Էլ մի սկսեք, հայկական շախմատի ղեկավարն ինքն է, իրեն պիտի շնորհավորենք, բա ո՞ւմ: Շնորհավոր, Սերժ Ազատիչ:


.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ