...

Ասենք թե համապատասխան չի փոշմանել

Ասենք թե համապատասխան չի փոշմանել

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե չի՞ փոշմանել արդյոք, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «այսինքն ինչի՞ համար պիտի փոշմանեի, երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել»։

Պրն Ծառուկյանը երևի տեղյակ չէ, բայց անցած հինգ տարիներին եղել է պատերազմ, որի արդյունքում կորցրել ենք 4 հազարից ավելի զինվոր ու 9 հազար քկմ տարածք, դրանից հետո թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք, ու մի 250 քկմ էլ այդ ժամանակ ենք կորցրել, մի խոսքով՝ ոչ թե երկրում ինչ-որ բան է փոխվել, այլ երկի՛րն է փոխվել։ 

Բայց պրն Ծառուկյանին մեղադրել չարժե։ Ըստ երևույթին` իրեն չեն զեկուցել։ Երևի զանգել են, որ ասենք թե համապատասխան տեղյակ պահեն, բայց հեռախոսը չի վերցրել։ Կամ էլ՝ եթե անգամ փոշմանել է, հո բարձրաձայն չի՞ ասելու։ Հազար ու մի քրեական հոդված կա, բան կա․․․ Այ, եթե ժողովուրդը փոշմանի՝ էդ ուրիշ բան։ Պրն Ծառուկյանն ինքնըստինքյան կլինի ժողովրդի կողքին, որովհետև պրն Ծառուկյանն ինչ անում է՝ ժողովրդի համար է անում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ