...

Աստղերը հուշում են. Արայիկ Հարությունյան

Աստղերը հուշում են. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան. Կենդանակերպի նշանը` Բառանդուկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի երկաթյա իրադարձություններով:

Երկուշաբթի օրը խիստ նկատողություն կտաք ձեր քարտուղարուհուն՝ ձեզ ակներև չողջունելու համար:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հայկ Մարությանը ստից դերասան է, և ընդհանրապես՝ ծաղրածուները քաղաքականության մեջ տեղ չունեն:

Չորեքշաբթի օրը հանդես կգաք օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ բոլոր ապօրինի շինությունները, որոնք կառուցվել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, ապամոնտաժվելու են, իսկ բոլոր ապօրինի շինությունները, որոնք կառուցվել են Տիգրան Ավինյանի օրոք, օրինականացվելու են:

Հինգշաբթի օրը կսրտիկեք Նիկոլ Փաշինյանի այն ստատուսը, որ Շուշին հանձնվել է Կարգին Հայկոյի ջոկատի փախուստից հետո:

Ուրբաթ օրը կխոստանաք, որ Երևանի քաղաքապետ դառնալուց հետո անպայման ազգային տոն կհռչակեք Հելլոուինը: 

Շաբաթ և կիրակի չագուճով Տեղական ինքնակառավարման մարմիններից կերտեք Սեփական ինքնակառավարման մարմիններ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   815 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ