...

Աստղերը հուշում են. Արայիկ Հարությունյան

Աստղերը հուշում են. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան. Կենդանակերպի նշանը՝ Homos ddumus

Այս շաբաթը հագեցած կլինի ինքնահաստատիչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կպարզաբանեք, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին մեծ գրող է, դրա համար են նրա լուսանկարները կախում պաշտոնյաների կաբինետներից: 

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ հայրենիքի մասին մտածողները պարտավոր են դիմակ կրել և ծառայել բանակում՝ բացի բարձրաստիճան պաշտոնյաներից: 

Չորեքշաբթի օրը անսպասելի կայցելեք Երևանի մանկապարտեզ և ՔՊ-ի պատգամավորներին նվերներ կբաժանեք:

Հինգշաբթի օրը ՊՈԱԿ-ին կկարգադրեք լայքել քոչարյանականների ստատուսները՝ Վանոյի դեմ և ծռիստների ստատուսները՝ Հայկ Մարությանի դեմ:

Ուրբաթ օրը կհայտարարեք տենդեր՝ կառավարության նոր շենքի շինարարության համար. երեկոյան ձեզ մասնավոր ինքնաթիռով Հունաստան կտանեն՝ 5 աստղանի կղզում տժժալու և հայ-հունական զբոսանավերի վերաբերյալ հուշագիր ստորագրելու:

Շաբաթ-կիրակի, և ընդհանրապես՝ մնացած օրերին էլ մնացեք Հունաստանում. մեկ է, ձեր բացակայությունն այստեղ չի զգացվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ