...

Աստղերը հուշում են. Դոնալդ Թրամփ

Աստղերը հուշում են. Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփ. Կենդանակերպի նշանը՝ Սպիտակ աղվես

Այս շաբաթը հագեցած կլինի ազգափրկիչ իրադարձություններով։

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ չեք ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դուք չեք ընտրվել նախագահ:

Երեքշաբթի կպահանջեք բացել Վաշինգտոնի, Լաս Վեգասի և Սան Ֆրանցիսկոյի ընտրատեղամասերի քվեատուփերը և վերահաշվարկ կատարել:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք մտնելուց առաջ կդիմեք ձեր համախոհներին. «Եթե 20 րոպեից չվերադառնամ, եկեք իմ հետևից», իսկ երեկոյան՝ ձեր կողմնակիցները Կոնգրեսի ճաղերը կջարդեն և կներխուժեն շենք:

Հինգշաբթի օրը Կոնգրեսի փոխնախագահի գլուխը ջարդելու համար ձեր նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

Ուրբաթ օրը կհրապարակեք ձեր մանիֆեստը՝ «My struggle» և ձեզ կհռչակեք միասնական ընդդիմության առաջնորդ:

Շաբաթ և կիրակի օրերին ամերիկյան փրկության կոմիտեի անունից Սպիտակ տան առջև անժամկետ պայքար կսկսեք Սորոսի դեմ: Եվ հիշեք. աստղային հիվանդությունը ամենուրեք նույն ախտանիշներն ունի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ