...

Աստղերը հուշում են. Իբրահիմ

Աստղերը հուշում են. Իբրահիմ

Իբրահիմ. Կենդանակերպի նշանը՝ Ծելեմունդռիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճարովի իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը ռեպորտաժ կտաք Օմարի լեռնանցքից, չնայած օմարի համով տեղերը չանչերն են:

Երեքշաբթի միաժամանակ եթեր կմտնեք Գյանջայից, Նավթալանից ու Բաքվից, բայց ոչ մի տեղ գմփոցը ձեր ուզած ձենը չի հանի:

Չորեքշաբթի օրը ձեր ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի, քանի որ Photoshop-ի ծրագիրը Աղդամի մատույցներում խափանվել է:

Հինգշաբթի օրը հանդիպում կունենաք սիրիացի վարձկանների հետ. երեկոյան տնից փողը կուղարկեն՝ ձեզ բաց թողնելու համար: 

Ուրբաթ օրը ռեպորտաժ կտաք, որ Ալիևն արդեն երկու շաբաթ է, ինչ գրավել է Անթալիայի առանձնատներից մեկը:

Շաբաթ և կիրակի օրերին սպիտակ դրոշով կմոտենաք հայկական դիրքերին՝ վայ-ֆայի «պարոլը» խնդրելու համար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   806 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ