...

Աստղերը հուշում են. Իսրայել Հակոբկոխյան

Աստղերը հուշում են. Իսրայել Հակոբկոխյան

Իսրայել Հակոբկոխյան. Կենդանակերպի նշանը՝ Բաքսյոր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անզիջում իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը անժամկետ հացադուլ կհայտարարեք՝ ի նշան բողոքի, որ Պուտինը չի քաշում Նիկոլ Փաշինյանի ականջները:

Երեքշաբթի կհայտնեք, որ վերջապես սովորել եք այբուբենի 50 երանգները:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Պուտինը շատ լավ մարդ է, բայց էն անտեր Սորոսը չի թողնում, որ աշխատի:

Հինգշաբթի օրը դեմ կարտահայտվեք Լանցելոտի կոնվենցիային, Դամբուլյան արձանագրություններին, մեկ էլ ուրարտական ղազագրերի կեղծմանը:

Ուրբաթ օրը կներկայացնեք պատմության դասագրքերի սեփական չափալախիչները և կշեշտեք, որ ճիշտը մի հատ ա: 

Շաբաթ և կիրակի օրերին մի կտոր հաց կերեք. աստղերը հուշում, բայց չեն կերակրում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ