...

Բա որ արտահանձնի՞

Բա որ արտահանձնի՞

Պարզվում է՝ բռնի տեղահանված արցախցիները Բերձորում և Աղավնոյում 13 տուն են հրդեհել, և այդ փաստերով Արցախի ներքին գործերի նախարարությունում քրեական վարույթներ են նախաձեռնվել։

Բայց մի րոպե։ Եթե այդ մարդիկ իրենց տներն են հրկիզել, ի՞նչ քրեական վարույթ։ Իսկ եթե այդ մարդիկ հրդեհել են ադրբեջանցիների տները, ուրեմն նման վարույթներ պիտի նախաձեռնվեն նաև բոլոր այն դեպքերով, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հրետանու կրակից տարբեր բնակավայրերում ադրբեջանական տներ են հրկիզվել։ Ու ևս մի հարց։ Նոյեմբերի 9-ից հետո Քարվաճառում էլ են մարդիկ այրել իրենց տները, բա ինչո՞ւ վարույթներ չեն նախաձեռնվել։ Պատասխանը միակն է՝ Ալիևը շատ ավելի ուշ է Նիկոլից պահանջել բնակավայրերը հանձնել «բոլոր կոմունալ հարմարություններով», նա էլ համաձայնվել է ու խոստացել պատժել «չարագործներին»։

Հուսանք՝ գոնե չի արտահանձնի Ադրբեջանին։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ