...

Բացահայտվեց, թե ինչու էր Սերժը ցանկանում պահել իշխանությունը

Բացահայտվեց, թե ինչու էր Սերժը ցանկանում պահել իշխանությունը

«Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ»,- ասել է Սերժ Սարգսյանը անգլիական «Independent» պարբերականին տված հարցազրույցում:

«ՉԻ». Վերջ, բացահայտվեց, թե ինչու էր Սերժ Սարգսյանը ցանկանում պահպանել իշխանությունը: Սխալ էիք կարծում, թե անձնական բարեկեցությունը կրկնապատկելու կամ եռապատկելու, Միշիկին շքանշաններ տալու կամ Սաշիկին ամենաթողություն երաշխավորելու համար: Ինչ անում էր, անում էր բանակցային գործընթացի համար: Ինքը հատուկ շնորհներ ուներ, ազդում էր Ալիևի հոգեկան աշխարհի վրա և նրան թույլ չէր տալիս պատերազմ սկսել: 2016-ը մատնացույց չանեք, բոլոր հիվանդների մոտ էլ լինում է, որ մի պահ դուրս են գալիս բժշկի վերահսկողությունից:

Հետաքրքիր է, երբ 1998 թվականին մասնակցում էր պալատական հեղաշրջմանը, ի՞նչ էր մտածում գլխավոր բանակցողների փոփոխության աղետալի հետևանքների մասին:

Կամ մտահոգ ջան, ավելի լավ չէր լինի 2008 թվականին չառաջադրվեիր նախագահի պաշտոնում, շարունակեիր քո անխոնջ ու նվիրված աշխատանքը բանակի մարտունակությունն ամրապնդելու գործում, իսկ բանակցելու գործը թողնեիր Քոչարյանի վրա: Համ էլ մարդը չէր մտնի մեղքի տակ և հանուն քո ընտրության հայրենակիցների արյունը չէր թափի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ