Իջևանում տեղի է ունեցել պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար, որը նվիրված է եղել Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին։
«ՉԻ». Հաաաա՜…. Երևի սրա համար են ուզում վռազի մեջ Եվրամիություն մտնել, որ արմատախիլ անեն ասիական բարքերը:
Մենք նույնիսկ կասկածներ ունենք, որ սրանք ադրբեջանական բարքեր են, որովհետև մի տարի առաջ Բաքվում նույնպես կայացել է պատանեկան միջազգային մրցաշար, որը նվիրված է եղել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին:
Այսպես շարունակվի, կարելի է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտն էլ վերանվանել Փաշինյանի որևէ ազգականի անունով:
Հ.Գ. Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Շիրակի մարզպետը պաշտոնանկ արվեց, երբ պարզվեց, որ վերջինս մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչել էր բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկի անունով: Անթույլատրելի էր, հիմա դա մենակ մի մարզում է կարելի: