...

Բլից-վիրտուալ Գագիկ Ծառուկյանի հետ

Բլից-վիրտուալ Գագիկ Ծառուկյանի հետ

- Բարև ձեզ, պրն Ծառուկյան, շնորհակալություն, որ համաձայնվեցիք հարցազրույց տալ։ 

- Ինչ շնորհակալություն, ազիզ ջան, էդ ինչ ասելու բան ա։

- Պրն Ծառուկյան, ո՞րն էր պատճառը, որ այս անգամ չանցաք խորհրդարան։

- Նառա՛, դու սո՛ւս։

- Նառան ի՞նչ կապ ունի․․․

- Դե էս անգամ Նառան սուս մնաց՝ խորհրդարան չանցանք, դրա համար էլ ամեն անգամ որ ընտրությունների արդյունքներից խոսում են՝ պրն Ծառուկյանը ինքնստինքյան ասում ա «Նառա՛, դու սո՛ւս»։

- Իսկ քաղաքական պատճառներ չկայի՞ն։

- Հա, բա ո՞նց չկային։ Ես էս պատերազմի ու պարտության հետ կապ չունեի։ 

- Այսինքն։

- Ի՞նչ այսինքն, ազիզ ջան, չտեսա՞ր, որ ովքեր էս պարտության համար մեղավոր էին՝ մենակ իրանք անցան։ Պրն Ծառուկյանը մեր բանակին ինչքան Նիվա պետք ա՝ տվել ա․․․

- Բայց դուք նույնիսկ Կոտայքի մարզում չհաղթեցիք։

- Այ հոգուդ մեռնեմ, Կոտայքը Հայաստանի միակ մարզն ա, որը սահմանամերձ չի։ Համենայն դեպս՝ էսօր առավոտվա դրությամբ հլը սահմանամերձ չէր․․․

- Իսկ ընտրությունների արդյունքներից․․․

- Նառա՛, դու սո՛ւս։

- Չէ, հարցս շարունակեմ։ Ընտրությունների արդյունքներից ի՞նչ եզրակացություններ եք արել։

- Դե առաջին հերթին պիտի տղուս հարսանիքի տորթ սարքողից ատչոտ ուզեմ։

- Նա ի՞նչ կապ ունի։

- Ո՞նց ինչ կապ ունի։ Ասել էին՝ քանի մետրանոց տորթ ըլնի՝ էնքան տոկոս եմ ստանալու։ Ես 8 մետրանոց տորթ էի պատվիրել, բայց իտոգում վայթե իրեքուկես մետրանոց էր սարքել, հիմա էդ բաները պիտի վազվրատ անի, չէ՞։

- Այսինքն՝ ընտրողների նկատմամբ դժգոհություն չկա՞։

- Ես մեր ժողովրդի ցավը տանեմ, հիմա ասենք թե համապատասխան մեր ժողովուրդը գնացել ա ու տուկի թելի փոխարեն կախվելու պարանն ա ընտրել, պրն Ծառուկյանը ի՞նչ անի։

- Մի խոսքով՝ ընտրությունների արդյունքների համար ժողովրդից նեղացած չե՞ք։

- Պրն Ծառուկյանը ինչ անում ա՝ ժողովրդի համար ա անում, ժողովրդի մասին ա մտածում։ Մեր ժողովրդի կլասիկ ցավը տանեմ, էլի՛ իրանց առողջության մասին եմ մտածում, դրա համար էլ էն բարեգործական ավտոբուսները կհանեմ, որ ոտով քայլեն, առողջության համար լավ ա։ 

- Չե՞ք պատրաստվում որևէ ֆորմատով համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։

- Պրն Ծառուկյանը իրա խոսքի տերն ա։ Բայց ուզած-չուզած ինքնստինքյան համագործակցում ենք, էլի։

- Ինչպե՞ս։

- Դե ինքը անընդհատ տարածքներ ա տալիս, նոր դիրքեր ենք սարքում, ինժեներական աշխատանքներ, ցեմենտ ա, բան ա․․․

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ