...

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

- Բարեւ Ձեզ, պարո°ն Սարգսյան:

- Զդռաստի, գռաժդանին նաչալնիկ: Դեմից ասեմ` ես գրող տղա չեմ, ուդառ պահող տղա եմ: 

- Բայց ես քննիչ չեմ, լրագրող եմ: 

- Իրոք, (նյարդային ծիծաղում է) ես էլ մտածեցի, որ մարդամեկն այնքան մնաց Սուրբ Աթոռում, մոտը վանգայություն անել ստացվեց:

- Պարոն Սարգսյան, արդեն մեկուկես տարի է, ինչ հասարակությանը հետաքրքրում է` ինչ նկատի ունեիք` ասելով, որ դուք սխալ էիք, իսկ Նիկոլը` ճիշտ:

- Ես սխալվեցի: 

- Այսինքն:

- Պետք ա Սամոյի պես ասեի` Նիկոլը մեր ախպերն ա: Հենա ասեց, իրա համար շվշվալին ապրում ա: 

- Երբ Քոչարյանը հերթական անգամ ազատվեց բանտից, դուք այցելեցիք ձեր երբեմնի զինակցին: Ինչ խոսքեր եւ խորհուրդներ փոխանցեցիք նրան:

- Ինչ խորհուրդ պտի տայի: Նա վաղուցվանից ինձ չի լսում: Դեռ Մարտի 1-ից առաջ նրան հորդորեցի հանձնվել, չլսեց: Գիտեք, ժամանակին ինչ-որ քիմիական մեծ սեր է ունեցել: Հույսը դրել էր դրա վրա: Բայց ես նրան ասացի, որ այդ անձնավորությունը բազում այդպիսի կապեր է ունեցել, բազում այդպիսի խոստովանություններ է լսել: Բայց հիմա ուր են Միլոշեւիչը, Հուսեյնը, Քադաֆին կամ Աբաշիձեն: Մեկ էլ հույսը դրել էր փաստաբանների վրա, բայց ես նրան զգուշացրել էի, որ դա լախատրոն է: Ճիշտը բժշկական թղթեր հավաքելն է: Նոր Հայաստանում, նոր իրողություններում միայն դա է աշխատում: Չլսեց:

- Վերջում ինչ կփոխանցեք մեր ընթերցողներին:

- Ես հատկապես ցանկանում եմ դիմել տղամարդ ընթերցողներին: Աշխատե°ք, կրկին եւ կրկին փորձե°ք: Մի° համակերպվեք: Աշխարհի ոչ մի փող եւ լավ վերաբերմունք փեսային որդի չի դարձնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ