...

Չարտոնված աղբավայր Աջափնյակում

Չարտոնված աղբավայր Աջափնյակում

Չնայած մայրաքաղաքում միակ արտոնված աղբավայրը Նուբարաշենի աղբավայրն է, բայց դա չի խանգարում մեր հայրենակիցներին՝ ամենօրյա փոշի և աղբակույտերի աճող տեսարաններ ավելացնել օդի աղտոտվածության մակարդակով կարմիր գիծը հատած Երևանի բնակիչների համար։ 

Մասնավորապես, Աջափնյակ համայնքի Լուկաշին թաղամասում գտնվող ձորը որոշ մարդիկ որոշել են «իրենցով անել»՝ այն լցնելով մայրաքաղաքի տարբեր հատվածներից այստեղ տեղափոխվող շինարարական աղբով։ Մեր տեղեկություններով՝ բեռնատարների վարորդները որոշակի գումար են վճարում այդ գործը «կոորդինացնող» մարդկանց և նրանց «դաբրոյով» ու հովանավորությամբ հարյուրավոր տոննաներով շինարարական աղբը (երբեմն նաև՝ ոչ շինարարական. անհայտ ծագման քիմիական նյութեր, որոնք մի քանի օր շարունակ այրվում և ծխարձակում էին) Նուբարաշեն հասնելու փոխարեն հանգրվանում է Աջափնյակ համայնքում։ Բնակիչների հավաստմամբ՝ խնդրից տեղյակ են թե՛ թաղապետարանում, թե՛ քաղաքապետարանում, սակայն պատկան մարմինները կարողանում են չտեսնելու տալ։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ