Որ ասում էինք` Ազգային ժողովը մանկապարտեզ է, չէիք հավատում: Ավելին, կարելի է ասել` այս մանկապարտեզ-խորհրդարանին կից մսուր-մանկապարտեզ էլ է գործում: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել մասնավորապես նախադպրոցական տարիքի երեխաների (բառի ամենաուղիղ իմաստով), որոնք քառօրյա նիստերի օրերին էլ ժամանակ են անցկացնում իրենց պատգամավոր կամ պաշտոնյա ծնողների սենյակներում և նրանց՝ տվյալ դեպքում դայակ աշխատող օգնականների հետ երբեմն շրջում ԱԺ միջանցքներում ու այգում:
Այս քառօրյան էլ բացառություն չէր: Ազգային ժողովի բուֆետում երեխաներին գրկած ծնողների հանդիպելը արդեն զարմանալի չէ: Ի դեպ, լուսանկարում Ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության բաժնի պետն է իր երեխայի հետ: Մինչդեռ ԱԺ կանոնակարգ օրենքում երեխաներին իրենց հետ աշխատանքի բերելու դրույթ չկա: Այսպիսի պայմաններում օրենսդրական գործունեության որակի մասին խոսելն ավելորդ է: Փոխարենը սրբորեն պահպանվում է ԱԺ շենքից դուրս գալիս լրագրողների պայուսակները ստուգելու կարգը:
Մելանյա Ծառուկյան