...

Չենք լսում ձեր ձայնը, հո բան չի՞ պատահել

Չենք լսում ձեր ձայնը, հո բան չի՞ պատահել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը, երգիչ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը իրենց սոցցանցերի էջերում անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակին, դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու հայտարարությունները:

«ՉԻ». Ապրեն իրենք, լավ են անում, բարձրաձայնում են աշխարհով մեկ նման կարևոր թեման:
Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. Ռուսաստանում մի սուրու դեմքեր կան, մինչև հիմա ծպտուն չեն հանել: Հո բան չի՞ պատահել:

Անդրանիկ Միհրանյան. որ Անժելան կանչի, վազելով կգա, թուքումուր կկապի իշխանությունների հասցեին, 50 դոլարը կվերցնի, կգնա: 

Արա Աբրահամյան. Հասկանալի է, Ծառուկյանի հետ կապված հարցեր այս օրերին չկան, որ հայտարարություն անի, իսկ պատերազմը, դե, պատերազմն ի՞նչ: Համ էլ ինքը Ռուսաստանի անձնագիր ունի:  

Սամվել Կարապետյան. Գիտենք, գիտենք, շատ տխուր է, ռմբակոծությունների պատճառով Տավուշում բազմաթիվ տներ են փլուզվել և, ինչը ամենակարևորն է՝ հոսանքազրկվել են: Խեղճը սպառողներից է զրկվել, տակ է տալիս: Իր հայրենիքը Քոչարյանն է, վերջինս էլ տանն է, ուրեմն՝ պրոբլեմ չկա:

Եթե անկեղծ, լավ կլինի, որ այսպես էլ լուռ մնան: Սրանց խոսքին կարոտ չենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   8404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ