Եվ այսպես, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի օրինագիծ, որի համաձայն՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ։
Թե հատկապես ում դեմ է ընդունվել այս օրինագիծը՝ հասկանալի է, բայց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը մտահոգվելու պատճառ առանձնապես չունի։ Հաշվի առնելով քաղաքական այդ ուժի նախընտրական պահվածքն ու հավակնությունները՝ առաջարկում ենք գրանցվել որպես «Սաստիկ ազգային միասնական վարչապետացուի երկրպագուների լիգա» (հապավումը՝ ՍԱՄՎԵԼ) դաշինք։ Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատ որևէ առարկություն ներկայացնել չի կարող։
Մեզ էլ խորհրդի համար «ինչ կտաք՝ կտաք»։