...

Հլը ասա Արցախ

Հլը ասա Արցախ

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:

«ՉԻ». Էն օրը Պուտինի մոտ նվնվում էր, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, դատարանները՝ անկախ, ընտրությունները՝ արդար: 

Բայց հիմա պարզ տեքստով սպառնում է, որ Սամվել Կարապետյանին կարող է ունեցվածքից զրկել: Ոնց որ Քոչարյանն էր ժամանակին ընդդիմադիր գործարարների հետ վարվում: 

Չէ, ամեն ինչ օրենքով են արել ու անելու: Սկզբից անկախ հարկայինն էր մտնում ընդդիմադիր գործչի օբյեկտներ, միլիոն հատ խախտում ու չարաշահում հայտնաբերում, հետո է՛լ ավելի անկախ դատարանները պետականացնում էին ընդդիմադիրների եղած-չեղածը:

Բայց Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտանք բոլոր դեպքերում չվախենալ: Ավելի ճիշտ՝ քիչ վախենալ: Թե չէ, ինչքան ժամանակ է, վախից դեմքի գույնը փոխվել է: Որ ասես. «Հլը ասա Արցախ», վախից կկորցնի փայծախը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   57 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ