...

Չհարամենք քառամյա վերբալ մեղրամիսը

Չհարամենք քառամյա վերբալ մեղրամիսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ թեև ՔՊ-ականների շարքերում լրագրող պատգամավորներ կան, սակայն նրանցից որևէ մեկը չքննադատեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությունը։ 

«Այդ մարդը տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի «ֆեյք ֆաբրիկան», «մարմնավաճառ» ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, և հետաքրքիր համարեց՝ արդյո՞ք ներողություն խնդրել է կամ Ալեն Սիմոնյանը պահանջե՞լ է, թե ոչ»:

«ՉԻ». Բա որ ասում ենք՝ լրիվ Дом-2 է, չէիք հավատում: Արդեն մանրից հասան մարմնավաճառությանը: Եվ դրա համար այս անգամ պետք է ողջունել ԲՀԿ-ից ՔՊ թռած Վահագն Ալեքսանյանին: Մարդ կա, որ հենց մի կուսակցությունից մյուս կուսակցություն թռնելն է մարմնավաճառություն համարում, բայց դե, այս խորհրդարանում այդպիսիք այնքան շատ են, որ ամոթ է նման բան ասելը:

Ասում են՝ Վահագն Ալեքսանյանը, պարզաբանելով իր այդ խոսքը, որ ժամանակին Ալեն Սիմոնյանին ընդմիշտ մարմնավաճառ է անվանել, նշել է, թե դա ասել է 18-19 տարեկանում: Ապրես, բալիկ ջան, նստի: Թող Ալեն Սիմոնյանը մտածի, թե այս պատմությունից դուրս գալու համար ինչ անի: 

Բայց Ագնեսա Խամոյանին էլ հայտնենք, որ իրենց խմբակցությունում էլ մարդիկ կան, որոնք ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հասցեին ասել են մոտավորապես այն, ինչ Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի հասցեին: Թալանչի, գեղցի, ուզուրպատոր, զավթիչ, օտարահպատակ: Եթե չհավատաք, կարող ենք լինկերով, բանով ներկայացնել: 

Մի խոսքով, գզեք իրար. ձեր քաղաքական համատեղ մեղրամիսը դեռ երկար է տևելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ