...

Դեռ սաղ լավ է լինելու

Դեռ սաղ լավ է լինելու

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն, «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, ասել է. «Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա»:

«ՉԻ». Շատ, շատ հուսադրող հայտարարություն է: Կարևորը՝ դեռ հավատում են: Ոչ թե վստահ են, ոչ թե միանշանակ համոզված են, այլ... դեռ: 

Այսինքն` նույն կերպ ԵՄ պաշտոնյան կարող էր ասել, թե հույս ունի, որ ագրեսիա չի լինի: 

Կամ ասեր` հոգու խորքում համոզված է, որ սաղ լավ ա լինելու: 

Կամ գիշերը երազ է տեսել, որ Ալիևը բարի է տրամադրված:

Գրեթե շնորհակալ ենք նման աջակցության համար, համարյա հիացած ենք ձեր քաղաքականությամբ, մոտավորապես ծափահարում ենք:   

ՎԱՐԿԱՆԻՇ

   254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ