...

Դրա տեղը սահմանում 2 մետր առաջ գնայիք

Դրա տեղը սահմանում 2 մետր առաջ գնայիք

Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը տեսանյութ է տեղադրել գինու փառատոնից և գրել. «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում...

Լրիվ 2018-ի ոգին է»: 

«ՉԻ». Որ նայում ես, թե իշխանավորներն ու ընդդիմադիրները ինչեր են խոսում, գրում, ակամայից գլուխդ բռնում ու Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքերն ես հիշում. «Վայ, մամա, էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ տեղ եմ ընկել»:

Ընդդիմադիրները մի բան գրում, անպայման հիշեցնում են իրենց «հերոսական» անցյալը, սրանք ինչ գրում են, 2018-ն են հիշում: 

Գրել, գրել էիք, պետք էր ավելացնել, որ ըստ Yandex-ի՝ Սարյան փողոցում 10 բալանոց խցանում էր այդ պահին: Այսինքն՝ Yandex-ով ծալել եք ընդդիմությանը: 

Կարելի էր նաև 1 քմ-ի վրա մարդկանց խտության վիճակագրությունը ներկայացնել ու համեմատել Ֆրանսիայի հրապարակի խտության հետ: Տեղական արբանյակով նկարեիք, դնեիք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ