Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ 2024-ի օգոստոսին ինքը «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով ոտանավոր է գրել, մեկ տարի անց Աննա Հակոբյանը ծննդյան օրվա առթիվ իրեն հարվածային գործիքներ է նվիրել, հետո ինքը մի քանի ամիս շարունակ սովորել է տիրապետել դրանց, հետո «Քամանչա» բենդի կոմպոզիտորին առաջարկել է իր ոտանավորի համար երաժշտություն գրել ու երգ ստեղծել, հետո էլ որոշել է անձամբ նվագակցել․․․
«ՉԻ»․ Պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելը, իհարկե, տգեղ բան է, առավել ևս՝ եթե այդ ուրիշը կին է։ Ի վերջո՝ հասկանալի է, որ եթե Աննա Հակոբյանը ժամանակին գիտակցեր իր նվերի հետևանքները՝ այլ բան կնվիրեր։ Օրինակ՝ ջութակ։ Ստորգետնյա անցումներում նվագելու համար ջութակն ավելի հարմար է, շլյապան արդեն կա, ընտրություններին էլ շատ ժամանակ չի մնացել։
Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այնքան ժամանակ ունի, որ ոտանավորներ է գրում, հետո մի քանի ամիս շարունակ սովորում դհոլ խփել, հետո կարգադրում իր ոտանավորի համար երաժշտություն գրել («խի Հայաստանում կոմպոզիտոր կա՞, որ կարա իրա ասածը չանի»)․․․
Ի դեպ՝ եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ծննդյան օրը խորհրդարանական ընտրություններից առաջ է, իսկ նա իր ստացած բոլոր նվերներն անպայման օգտագործելու սովորություն ունի, առաջարկում ենք ազգովի դրամահավաք իրականացնել և եկող տարվա հունիսի 1-ին նրան պարաշյուտ նվիրել։ Պարտադիր չէ՝ շատ որակյալ։