...

Երևանի ավագանին առաջիկա նիստում Ավինյանին փոխքաղաքապետ կընտրի

Երևանի ավագանին առաջիկա նիստում Ավինյանին փոխքաղաքապետ կընտրի

Չնայած երկրում ստեղծված քաոսային իրավիճակին, իշխանությունները մեծ եռանդով պատրաստվում են հաջորդ տարի անցկացվելիք Երևանի ավագանու ընտրություններին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին քայլ առ քայլ Երևանի քաղաքապետ դարձնելու մասին խոսակցությունները կարծես շոշափելի են դառնում։ Մասնավորապես՝ Երևանի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստում Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի քաղաքապետի հինգերորդ տեղակալը, որպեսզի ՏԻՄ ընտրություններում գլխավորի ՔՊ նախընտրական ցուցակը: Ի դեպ, այս հաստիքը դեռևս անցյալ տարի ստեղծվել էր հատուկ Ավինյանի համար, սակայն նա ինչ-ինչ պատճառներով միայն այս տարվա սեպտեմբերի 8-ին, ավագանու անդամների կողմից ընտրվելու դեպքում կզբաղեցնի այն:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ