...

Նվերների հիթ դե ֆակտո քաղաքապետ Ավինյանի մոտ

Նվերների հիթ դե ֆակտո քաղաքապետ Ավինյանի մոտ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ներկա չէր ավագանու հերթական նիստին, փոխարենը նա իր աշխատասենյակում զբաղված էր ամանորյա թանկարժեք նվերների ընդունմամբ: Պաշտոնյաներն ու գործարարները շարունակում են իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը հայտնել ՔՊ-ական լիդերին: Երևանի քաղաքապետարանի անցակետում դե ֆակտո քաղաքապետ Ավինյանին հերթական նվերն էին հանձնում Տելեկոմ-մարկետի աշխատակիցները. թանկարժեք խմիչքներով տուփեր, որոնք, սակայն, չապահովեցին նվիրատուների գոնե մուտքը քաղաքապետարան։ Ավինյանի օգնական Լուսինեն հենց անցակետի մետաղյա սարքերի վրայով վերցրեց նվերները, իսկ շփոթված աշխատակիցները մի քանի րոպե մոլորված կանգնելով՝ հեռացան:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ