...

Երկրի «Մալայա Զեմլյան»

Երկրի «Մալայա Զեմլյան»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գրքի տոնի առթիվ ներկայացրել է այն գրքերի ցանկը, որոնք նա կարդացել է հեղափոխությունից հետո և որոնք տպավորել են նրան:

Մասնավորապես, 2022 թվականին կարդացած գրքերի ցանկում Աննա Հակոբյանը նշել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»:

«ՉԻ». Սա մեզ խորհրդային անեկդոտը հիշեցրեց: 1960-ականներին լույս է տեսնում ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևի «Մալայա զեմլյա» գիրքը:

Մյուս օրը Բրեժնևը գործի է գնում, մտնում է Կրեմլ, միջանցքում Սուսլովին է տեսնում: Հարցնում է. «Ընկեր Սուսլով, կարդացե՞լ եք իմ նոր գիրքը՝ «Մալայա զեմլյան»»: «Իհարկե, ընկեր Բրեժնեև, հենց էս գիշեր չեմ քնել, ծերից ծեր կարդացել եմ, խիստ տպավորված եմ»,- պատասխանում է Սուսլովը:

Բրեժնևը շարունակում է քայլել միջանցքով, հաջորդը տեսնում է Գրոմիկոյին: «Ընկեր Գրոմիկո, կարդացե՞լ եք «Մալայա զեմլյան»: «Օ՜, ընկեր Բրեժնև, մի շնչով կարդացվեց, փայլուն ստեղծագործություն է»:

Մինչև կաբինետ հասնելը Բրեժնևը ում հարցնում է, բոլորը գովում են գիրքը, ասում, որ դա իրենց կարդացած լավագույն գրքերից է և այլն:

Մտնում է իր կաբինետ, մտորումների մեջ ընկնում, հետո ինքն իրեն հարցնում. «Երևի լավ գիրք է, միգուցե արժե ե՞ս էլ կարդամ»:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի գիրքը պարտադիր կարդալու է, կամ առնվազն գովելու: Դա էլ մեր «Մալայա զեմլյան» է: Իմիջիայլոց, հենց նման վերնագրով էլ արժե, որ մեր պետության ղեկավարը գիրք գրի, լրիվ համապատասխանում է այսօրվա իրավիճակին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ