...

Եւ զՔոյս ի յարձանոյ Քեզ մատուցանեմք

Եւ զՔոյս ի յարձանոյ Քեզ մատուցանեմք

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին, ասել է. «Առանց դրա մենք չենք կարող մեր կորցրածները հետ բերել։ Հավատը աշխարհում ամենաուժեղ զենքն է։ Քրիստոսի արձանի մեջ մենք պետք է ոչ թե Քրիստոսին փնտրենք, այլ պետք է Քրիստոսին փնտրենք մեր հոգիներում ու սրտերում»:

«ՉԻ». Չար ու նախանձ դուրս եկանք, հո զոռով չի: Մարդը ցանկանում է մեր կորցրածները հետ բերել, իսկ մենք դա չենք գնահատում: Գոնե պատմությունը ուսումնասիրեք. մեզ հայտնի հայտնի պատերազմներում, երբ մի երկիր պարտվելիս էր լինում, սկսում էր արագ-արագ ցփնելով արձաններ տեղադրել ու ջախջախում էր հակառակորդին: 

Այնպես որ, արձանը մեզ խիստ անհրաժեշտ է, ժողովուրդ ջան: Ոչինչ, սահմաններ, ճանապարհներ, զենք-մենք, դրանք կսպասեն. կյանքը ցույց տվեց, որ դրանցով հակառակորդին ջախջախել չի ստացվում: 

Մենակ մի բան ասենք, էլի, եթե Քրիստոսին մեր հոգիներում ու սրտերում փնտրելու համար պարտադիր Քրիստոսի արձան է պետք, ուրեմն եկեք Ծովից ծով Հայաստանի արձանն էլ դնենք, հետո դա մեր հոգիներում ու սրտերում փնտրենք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ